Ցեղասպանության հուշահամալիրը «փրկողներից» հիմա էլ ոչ ոք չի հիշում դրա մասին, անգամ չեն էլ այցելում. Չախոյան

Ցեղասպանության հուշահամալիրը «փրկողներից» հիմա էլ ոչ ոք չի հիշում դրա մասին, անգամ չեն էլ այցելում. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել, որ Ցեղասպանության հուշահամալիրը «փրկողներից» հիմա էլ ոչ ոք չի հիշում դրա մասին, անգամ չեն էլ այցելում։

«Գնացին, նկարվեցին, շոու արեցին, շահարկեցին ու այսքանով եզրափակվեցին՝ «փրկեցին»։ Հիմա էլ չեն հիշում Ծիծեռնակաբերդի մասին, «փրկեցին» պրծան։

 Ծիծեռնակաբերդից հետո անհրաժեշտություն կա որոշ ընդդիմադիրների ուղեղը նորոգելու կամ հիմնանորոգելու»,- գրել է Չախոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում