Պապիկյանը հանդիպումներ է ունեցել Խաչիկ գյուղում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Օգոստոսի 16-ին Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Խաչիկ գյուղում հանդիպել եմ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի (որի շրջանակում քաղաքացիներին տրվում է մինչև 16 մլն դրամ աջակցություն՝ սեփական տուն կառուցելու համար) շահառուներին և տները կառուցող շինարարներին:
Կառավարության ներդրած ծրագրի շահառուից հետաքրքրվել եմ աշխատանքների ընթացքի մասին և ողջունել ընձեռված հնարավորությունից օգտվելու որոշումը»։
Կարծիքներ