Իրանը պատրաստ է ռուսական գազը տեղափոխել իր տարածքով

Իրանը պատրաստ է ռուսական գազը տեղափոխել իր տարածքով

Իրանը պատրաստ է ռուսական գազը տեղափոխել իր տարածքով, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Նա ելույթ է ունեցել Աստրախանում Կասպյան ֆորումում, որտեղ լրագրողներին ասել է, որ իրանական կողմը «շատ շահագրգռված է» Ռուսաստանի հետ աշխատելու հարցում:

«Մենք պատրաստ ենք ռուսական գազը Իրանի տարածքով տեղափոխել», - ասել է Ջալալին։

Դեսպանը նաեւ հայտնել է, որ անցյալ տարի Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել Իրանում օտարերկրյա ներդրումների ծավալով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում