Փարիզում բացվեց Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի կողմից կազմակերպված՝ հայկական չորրորդ փառատոնը
Փարիզում բացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի կողմից կազմակերպված՝ հայկական չորրորդ փառատոնը։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Փառատոնը բացել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն Դ՛Օտսերը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Սիլվեն Մայարը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել հայկական երաժշտական և պարային խմբեր, իսկ հայկական խոհանոցը և արվեստը ներկայացվել են բազմաթիվ տաղավարներով։
Կարծիքներ