Pfizer պատվաստանյութի եւս մեկ չափաբաժին կարող Է պահանջվել պատվաստումից 6-12 ամիս անց

Pfizer պատվաստանյութի եւս մեկ չափաբաժին կարող Է պահանջվել պատվաստումից 6-12 ամիս անց

COVID-19-ի դեմ Pfizer-BioNTech պատրաստուկի երկու չափաբաժին ստանալուց 6-12 ամիս անց պատվաստում ստացածներին, հավանաբար կպահանջվի երրորդ չափաբաժինը ներարկել, իսկ հետո հավանական Է, որ հարկադրված կլինեն պատվաստվել ամեն տարի: Այդ մասին հայտնել Է ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուռլան:

«Հավանական սցենարն այն Է, որ 6-12 ամիս ժամանակամիջոցում կպահանջվի երրորդ չափաբաժինը, իսկ հետո լինելու Է ամենամյա կրկնապատվաստում: Բայց այդ ամենը պահանջում Է հաստատում»,-նրա խոսքը մեջբերում Է Sky news հեռուստաալիքը:

Նա ճշտել Է, որ պատվաստման կանոնավորությունը կախված կլինի այն բանից, թե վիրուսի հատկապես որ հիմնամանԷները կտարածվեն:

Նրա խոսքով՝ Pfizer-BioNTech պատվաստանյութն իմունիտետ Է տալիս վեց ամսվա համար, սակայն պաշտպանության աստիճանը ժամանակի հետ թուլանում Է: Նա հավելել Է, որ մասնագետները ոչ թե կլինիկական փորձարկումների ժամանակ, այլ միայն իրական պայմաններում պետք Է պարզեն, թե որքան երկար Է իմունիտետը պահպանվում մարդու մոտ, որն ստացել Է պատրաստուկի երկու չափաբաժինները:

Ապրիլի սկզբին Pfizer-ը եւ BioNTech-ը հայտարարել են, որ COVID-19-ի դեմ իրենց պատվաստանյութը 91,3 տոկոսով արդյունավետ Է պատրաստուկի երկրորդ չափաբաժնի ներարկումից հետո առնվազն մինչեւ վեց ամիս ժամանակաշրջանում: Pfizer-ի փաստաթղթում նշվել Է, որ պատվաստանյութը նաեւ հարյուրտոկոսանոց արդյունավետություն Է ցուցաբերել կորոնավիրուսի հարավաֆրիկյան հիմնամանրԷի դեմ:

Pfizer-ի եւ BioNTech-ի մշակած պատվաստանյութն առաջինն Է հավանություն ստացել ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում: COVID-19-ով հիվանդությունը կանխելու գործում դրա արդյունավետությունը պատվաստանյութի երկու չափաբաժին ստանալուց յոթ օր անց գնահատում են 95 տոկոս: BioNTech-ի տվյալներով, երկրորդ չափաբաժնի ներարկումից երկու շաբաթ անց պատրաստուկի արդյունավետությունն Էլ ավելի բարձր Է՝ 97 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում