Բրյուսելի հետ իրավական վեճի ֆոնին Լեհաստանը չի պատրաստվում լքել ԵՄ-ն
Լեհաստանը չի ծրագրում դուրս գալ Եվրամիությունից, չնայած Բրյուսելի հետ առկա անհամաձայնություններին` կապված համայնքային իրավունքի նկատմամբ լեհական իրավունքի գերակայության կանոնների հետ: Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին կիրակի երեկոյան բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում :
«Մենք բացարձակապես համոզված ենք, որ Լեհաստանը պետք է մնա: ԵՄ-ից Լեհաստանի դուրս գալու վտանգ չկա: Մենք եռանդով կպաշտպանենք Լեհաստանը՝ Եվրամիության կազմում», - ասել է նա՝ հավելելով, որ հանրապետության քաղաքացիների 88% -ը կողմ է Վարշավայի ԵՄ-ին անդամակցությանը: .
Միաժամանակ Լեհաստանի վարչապետը հույս է հայտնել, որ կողմերին դեռ կհաջողվի հարթել ծագած տարաձայնությունները։
Կարծիքներ