Կրեմլն արձագանքել է ՀՀ-ում Հռոմի ստատուտի վավերացմանը
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանն՝ այն որակելով «ոչ կոռեկտ որոշում»։
Ըստ նրա՝ Կրեմլը համաձայն չէ Հայաստանի վարչապետի պնդումների հետ, թե այդ քայլը Հայաստանի անվտանգության կարիքներով է պայմանավորված։
Պեսկովի հայտարարությունները՝ հակիրճ․
Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ կոռեկտ որոշում է։
Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին համարում է եղբայրական, բայց երկրի գործող ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ի հայտ եկել։
Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, ով այդ քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը լիովին երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը։
Կրեմլը չէր ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լիներ հրաժարվել Հայաստան այցից։
Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը ՌԴ-ից կպահանջի դիվանագիտական լուծումների փնտրտուք։
Կարծիքներ