Անգլիական ակումբի մարզչին որակազրկել են կին մրցավարին վիրավորելու համար
«Բարոուի» գլխավոր մարզիչ Մարկ Կուպերը պատժվել է կին մրցավարին վիրավորելու համար: Այս մասին գրում է Armsport.am-ը` հղում կատարելով The Guardian-ին:
Օգոստոսին «Էքսետերի» հետ Լիգա 2-ի (Անգլիայի 4-րդ դիվիզիոն) հանդիպման ժամանակ մասնագետը հեռացվել էր խաղադաշտից՝ մրցավարի օգնական Հելեն Էդվարդսի հասցեին վատ արտահայտությունների համար։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի որոշման մեջ նշվում էր, որ Կուպերը վիրավորական բառեր է օգտագործել՝ կապված մրցավարի սեռի հետ։
Դրա համար մարզիչը որակազրկվել է 8 խաղով, տուգանվել 3000 ֆունտ ստեռլինգով և հրահանգվել կրթական կուրս անցնել։
Կարծիքներ