Բջնի գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ
Բջնի գյուղի մոտակա սարում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով նոյեմբերի 10-ին, ժամը 07։09-ին դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհը մարվել է ժամը 17։09-ին։ Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ, որից 15 հա՝ անտառտնտեսության տարածքում, ջերմահարվել է մոտ 150 ծառ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 16 փրկարարական ծառայող և անտառտնտեսության 12 աշխատակից:
Նոյեմբերի 9-ին, ժամը 15։03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բջնի գյուղի մոտակա սարում:
Կարծիքներ