Թուրքիայում ճնշել են կանանց երթը
Թուրքիայում հինգշաբթի` նոյեմբերի 25-ին, կանանց նկատմամբ բռնության դեմ երթի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, հաղորդում է Associated Press-ը:
Երթի մասնակիցները պահանջել են որպեսզի Թուրիքան վերադառնա կանանց բռնությունից պաշտպանող ստամբուլյան միջազգային կոնվնեցիա:
Անվտանգության ուժերը փողոցներում բարիկադներ են տեղադրել՝ կանխելու երթի ընթացքը և արցունքաբեր գազ են կիրառել, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել ցանկապատը։
Առնվազն մեկ ցուցարար վիրավորվել է: Այդպիսի ակցիաներ են անցկացվել Անկարայում և երկրի այլ քաղաքներում։
Կարծիքներ