Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն հայտնել է ռուս դիվանագետների արտաքսման մասին

Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն հայտնել է ռուս դիվանագետների արտաքսման մասին

Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է հինգ ռուս դիվանագետի՝ պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին: Նրանց տրվել է հինգ օր երկիրը լքելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ըստ տեղեկությունների՝ այդ դիվանագետները Վիեննայի կոնվենցիայի՝ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ  հակասող գործողություններ են իրականացրել և պետք է դուրս գան Հյուսիսային Մակեդոնիայի տարածքից հինգ օրում»,-գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հյուսիսային Մակեդոնիայում ՌԴ դեսպանությունը հաստատել է դիվանագետների արտաքսման մասի լուրերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում