120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տառապում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ․ Մարուքյան
«120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տառապում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ»։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը։
«Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքը, և միայն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն է իրականացնում ծանր հիվանդների տեղափոխումը: Չկան սնունդ, դեղորայք և ապրելու միջոց»,- հիշեցրել է նա:
Կարծիքներ