Ռուս խաղաղապահների գործողության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անվանումը փոխվել է. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը փոխել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողության գոտու անվանումը:
«Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան»՝ ասված է ռազմական գերատեսչության տեղեկագրում։
Նախկինում ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրերում գործողությունների գոտին կոչվում էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի»։
Հոկտեմբերի 27-ի տեղեկագրում նշվում է, որ ճանապարհներին երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Ստեփանակերտի տարածքում տեղադրվել է երկու հենակետ։
Կարծիքներ