Իսրայելը հարված Է հասցրել Գազայի հատվածում արմատականների օբյեկտներին ի՝ պատասխան հրթիռի արձակման
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ապրիլի լույս 16-ի գիշերը գրոհել Է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան հրեական պետության կողմը հրթիռի արձակման:
«Ի պատասխան ավելի վաղ երեկոյան Գազայի հատվածից Իսրայելի դեմ արձակված հրթիռի իսրայելական բանակի կործանիչները եւ մարտական ուղղաթիռները հենց նոր հարված հասցրեցին ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, որտեղ զենք Է արտադրվում, զեքի մաքսանենգության համար թունելին եւ զինվորական պահակետին»,- ասված Է Twitter-ի՝ բանակի Էջում զետեղված հաղորդագրության մեջ: Ինչպես ապրիլի 15-ին տեղեկացրել Է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը, պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից մեկ հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, ինչը հանգեցրել Է օդային տագնապի շչակների գոծելուն Սդերոտ քաղաքում եւ հարակից շրջաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ