Ազգային ժողովը շարունակում է քննարկել կառավարության զեկույցը. ՈՒՂԻՂ
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը: Ապրիլի 13-ին գումարված նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց:
Պատգամավորները շարունակում են քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որն ապրիլի 14-ին ներկայացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև կանցնեն օրակարգային այլ հարցերի քննարկմանը:
Զեկույցի քննարկման ավարտից հետո խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ կքննարկվեն Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծերն և օրենսդրական փաթեթները:
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին կներկայացվեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն ու այլ օրենսդրական փաթեթներ:
Ազգային ժողովին կներկայացվեն նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային ﬔխանիզﬕ 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
Կարծիքներ