Բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը հաջող է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 81-64 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին:
Հայաստանի կազմից ամենաարդյունավետ խաղացողը Գոռ Սիմոնյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 26-ին` մրցելով Մոլդովայի հետ:
Կարծիքներ