ԱՀԿ-ում հայտարարել են, որ COVID-իրադրությունը 2021 թվականին ավելի կառավարելի կդառնա
Հազիվ թե հաջողվի 2021 թվականին հաղթահարել կորոնավիրուսը, սակայն դրա հետ մեկտեղ իրադրությունը, այնուամենայնիվ, կդառնա ավելի կառավարելի:
Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական ստորաբաժանման ղեկավար Հանս Քլյուգեն:
«2021 թվականը եւս համավարակի տարի կլինի… Սակայն դա կլինի ավելի կառավարելի, ավելի կանխատեսելի իրադրություն»,- ասել է նա՝ հանդես գալով հունվարի 14-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
Այսպիսով, Քլյուգեի գնահատականը տարբերվում է արտակարգ իրադրության շուրջ ԱՀԿ-ի ծրագրի ղեկավար Մայք Ռայանի կարծիքից, որն ավելի վաղ հայտարարել էր, թե 2021 թվականին իրադրությունը կարող է ավելի վատ լինել, քան 2020 թվականին: «Երկրորդ տարին կարող է ավելի դժվարին լինել, հաշվի առնելով վարակի փոխանցման դինամիկան, ինչպես նաեւ մեր կողմից դիտարկվող մի շարք խնդիրներ»,- ասել է Ռայանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ