Պրեմիեր լիգայի «Աստոն Վիլա» - «Էվերտոն» խաղը հետաձգվել է կորոնավիրուսի բռնկման պատճառով

Պրեմիեր լիգայի «Աստոն Վիլա» - «Էվերտոն» խաղը հետաձգվել է կորոնավիրուսի բռնկման պատճառով

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 19-րդ տուրի «Աստոն Վիլա» - «Էվերտոն» հանդիպումը անորոշ ժամանակով հետաձգվել է «Աստոն Վիլայում» կորոնավիրուսի բռնկման հետեւանքով, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը պետք է տեղի ունենար հունվարի 17-ին։ «Աստով Վիլայի» մարզաբազան փակ է։ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումը «Տոտենհեմի» հետ եւս տեղափոխվել էր։

Անգլիայի առաջնության 1/32 եզրափակիչի հանդիպումը «Լիվերպուլի» դեմ «Աստոն Վիլան» անցկացրել էր ակադեմիայի խաղացողների կազմով եւ պարտվել 1։4 հաշվով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում