ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 3.2 միլիոն մարդ լքել է Ուկրաինան
Ուկրաինայից փախստականների թիվը փետրվարի 24-ից ի վեր կազմել է 3.2 միլիոն, որից 185 հազարը հատել են Ռուսաստանի սահմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանտուն:
Նրա խոսքով՝ 2 միլիոն մարդ էլ հատել է Լեհաստանի սահմանը:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունից տեղեկացնում են, որ Ուկրաինան լքողների թվում 162 հազարը օտարերկրացիներ են:
Կարծիքներ