Հայաստանը գեղասահքի աշխարհի այս տարվա առաջնությանը կներկայացնեն Օլիմպիական խաղերի մասնակիցները
Հայաստանը գեղասահքի աշխարհի այս տարվա առաջնությանը կներկայացնեն Օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը միայն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մարտի 21-27-ը տեղի կունենա գեղասահքի աշխարհի առաջնությանը:
Հայաստանը կներկայացնի միայն Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Հայաստանի ներկայացուցիչներից մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի մրցաշարին:
Կարծիքներ