Խաղաղության համաձայնագիրը մնում է հասանելիության սահմաններում. Մեթյու Միլլեր
Երբ խոսք է գնում Հայաստանի ու Ադրբեջանի մասին, ես չեմ ցանկանում խոսել Ռուսաստանի մասին:
Արձագանքելով ՌԴ ԱԳՆ-ի կողմից հնչած հայտարարությանը, թե խաղաղության համաձայնագրի հապճեպ ստորագրումը նոր հակամարտության վտանգ է պարունակում, ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն կապ ունեն, որոնք այս վեճի անմիջական կողմերն են: Մենք աշխատում ենք հենց այս երկրների հետ: Հատուկ բանագնաց Բոնոն նախորդ շաբաթ այցելեց այս տարածաշրջան և անձամբ շփումներ ունեցավ այդ երկրների ղեկավարության հետ: Ու չնայած այլ՝ խնդրի կողմ չհանդիսացող երկրների կողմից հնչող ցանկացած մեկնաբանության, համաձայնությունը մնում է հասանելիության սահմաններում, և մենք կշարունակենք աշխատել երկրների հետ` այդ համաձայնությանը հասնելու համար»,- նշել է նա:
Կարծիքներ