Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբի իշխող «Վերածնունդ» կուսակցության պատգամավորները հրաժարական են տվել՝ ի աջակցություն Արցախի
«Բնակչության նկատմամբ դաժան շրջափակումից 9 ամիս անց Լեռնային Ղարաբաղը գտնվում է ագրեսիայի նախաձեռնությունը ստանձնած Ադրբեջանի ուժերի լծի տակ։
Արցախի Հանրապետության՝ այս շաբաթ հայտարարված ինքնալուծարմամբ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայկական ծագում ունեցող բնակիչների կամ նույնիսկ էթնիկ և մշակութային զտումների համակարգված հետապնդման սպառնալիքն ավելի մտահոգիչ է, քան երբևէ:
«Վերածնունդ» կուսակցության պատգամավորները դատապարտում են այս անընդունելի գործողությունները և արդյունքում որոշել են հրաժարական տալ Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբից»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Կարծիքներ