1 մլն դոլար. անձեռոցիկը, որով Մեսսին մաքրել է արցունքները «Բարսելոնա»-ին հրաժեշտի ժամանակ, հանվել է վաճառքի
Արգենտինական Mercado Libre էլեկտրոնային առևտրի հարթակում վաճառքի է հանվել հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա»-ին հրաժեշտի ասուլիսին օգտագործած անձեռոցիկը: Այն գնահատվել է մեկ միլիոն դոլար:
Ինչպես նշում է life.ru-ն, կայքի նկարագրությունում նշվում է, որ թղթի չափսերն են 20X20 սանտիմետր: Նշվում է նաև, որ այն պարունակում է գենետիկական նյութ, որը կարող է օգտագործվել ֆուտբոլիստին կլոնավորելու համար:
Անցյալ շաբաթ «Բարսելոնա»-ն հայտարարել էր, որ Մեսսին հաջորդ մրցաշրջանում չի խաղա թիմում, չնայած պայմանագիրը երկարաձգելու համաձայնությանը: Իսպանիայի առաջնության թիմերին դրված տնտեսական սահմանափակումների պատճառով անհնար է նոր պայմանագիր կնքել:
Լիոնել Մեսսին արտասվել էր հրաժեշտի ասուլիսին: Արգենտինացին հաստատել էր, որ հեռանում է «Բարսելոնա»-ից՝ Լա Լիգայում աշխատավարձի սահմանաչափի հետևանքով կատալոնացիների հետ իր հետ նոր պայմանագիր կնքելու անկարողության պատճառով:
Մարզիկը բարձրացել էր տիբունա, բայց երկար ժամանակ չէր կարողացել խոսել և արտասվել էր: Ասուլիսին ներկա հանդիսատեսն ու լրագրողները Մեսսիին բուռն ծափահարել էին:
Մարզիկը չէր կարողացել զսպել արցունքները՝ հայտարարելով կատալոնական ակումբից հեռանալու մասին, որտեղ նա անցկացրել է 21 տարի:
Ֆուտբոլիստն ընդգծել էր, որ իրոք ցանկանում էր մնալ «Բարսա»-ում, սակայն հանգամանքներն իրենից վեր էին:
Կարծիքներ