Էրդողանի կուսակցությունը հաստատել է հաջորդ շաբաթ նրա այցը Ռուսաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաստատել է, որ նա հաջորդ շաբաթ մտադիր է այցելել Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Daily Sabah պարբերականը:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան և հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - պարբերականը մեջբերում է ԱԶԿ ներկայացուցիչ Օմեր Չելիքի խոսքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով թուրք պաշտոնյաներին, հայտնել էին, որ սեպտեմբերի 8-ին Էրդողանը կարող է մեկնել Ռուսաստան՝ Պուտինի հետ հացահատիկի գործարքը քննարկելու համար:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ աշնանը Պուտինը միջազգային ուղևորություններ է ծրագրել, որոնց մասին Կրեմլը ժամանակին կհայտնի, իսկ Էրդողանի հետ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս:
Կարծիքներ