ՀՀ զինված ուժերում անցկացվել են մարզական մրցույթներ
Կանանց միամսյակի կապակցությամբ ՀՀ զինված ուժերում անցկացվել են մարզական մրցույթներ՝ ՊՆ վարչական համալիրի կին զինծառայողների մասնակցությամբ: 100 և 1000 մետր վազքի, հրաձգության, սեղանի թենիսի և էստաֆետայի մրցույթներում լավագույն արդյունք ցուցաբերած զինծառայողներին պարգևատրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանը:
ԳՇ պետի տեղակալը բարձր է գնահատել կանանց ներգրավվածությունը ՀՀ զինված ուժերում, նրանց ֆիզիկական պատրաստվածության ամրապնդումը՝ միաժամանակ վստահեցնելով, որ պաշտպանության նախարարության ղեկավար կազմը կարևորում է կանանց ներկայությունը զինված ուժերի տարբեր զորատեսակներում:
Կարծիքներ