Շուշին կարծես պատրաստվում էր հարսանիքի` ճերմակ մառախուղը Շուշիին պատել էր բոլոր ուղղություններով. Տիգրան Մազմանյան
Էն, ինչ տեսա ու զգացի այս մի քանի օրը Շուշիում, էդ ուղղակի աննկարագրելի էր։
Երբ վարձկանները մեծ քանակությամբ,բայց փոքր խմբերով ձորերով փորձում էին ներթափանցել Շուշի ու հայտնվում էին «Մահվան Ձորում»։
Երբ 12-15 ժամվա ընթացքում հետ եք շպրտում հակառակորդի 7-8 դիվերսիոն ներթափանցում, հասցնելով մեծ կորուստներ ու չունենալով ոչ մի կորուստ, էդ ամենա աննկարագրելի պահն է։
Շուշին կարծես պատրաստվում էր հարսանիքի` ճերմակ մառախուղը Շուշիին պատել էր բոլոր ուղղություններով, իսկ թշնամին ուղղակի գալիս ու կոտորվում էր Շուշիի մատույցներում։
Շուշին ավերված է, բայց կանգուն է, մեջքը ուղիղ ու հպարտ հայացքով ասում է՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #Արցախ #ArtsakhStrong
Տիգրան Մազմանյան
Կարծիքներ