Mundo Deportivo. Բարսելոնան ցանկանում է երկարաձգել Սեմեդուի պայմանագիրը

Mundo Deportivo. Բարսելոնան ցանկանում է երկարաձգել Սեմեդուի պայմանագիրը

«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Նելսոն Սեմեդուի հետ։

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը մտադիր է մինչև 2025 թվականը երկարաձգել պայմանագիրը Սեմեդուի հետ։ Ակումբը պատրաստվում է նրա պայմանագրում հրաժարագին սահմանել 100 միլիոն եվրոյի չափով։

Սեմեդուն 2017 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» ցանկանում է վարձակալությամբ այլ ակումբ ուղարկել թիմի մեկ այլ պաշտպան Սամուել Ումտիտիին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում