Ռեալը 34-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն

Ռեալը 34-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն

«Ռեալը» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 2019/20 թվականների մրցաշրջանի չեմպիոն է։ «Արքայական» ակումբը 37-րդ տուրում Կարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» ու անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնայի» համար։

«Ռեալը» իր պատմության ընթացքում 34-րդ անգամ է հաղթում Իսպանիայի առաջնությունում։ Վերջին անգամ Լա լիգայում «բլանկոսները» հաղթել էին 2016/17 թվականների խաղարկություններում։ Այդ ժամանակ ևս «արքայական» ակումբը գլխավորում էր Զինեդին Զիդանը։

Չեմպիոնական մրցավազքում մեծ նշանակություն ունեցավ «Ռեալի» ֆանտաստիկ շարքը դադարից հետո։ Մադրիդյան թիմը 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Զիդանը մինչև դադարը հասկացնել էր տվել, որ միայն այդ դեպքում հնարավոր է չեմպիոն հռչակվել։

Շնորհավում ենք «արքայական» ակումբի բոլոր երկրպագուներին արժանի չեմպիոնության կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում