ԱԽ քարտուղարը Լիտվայի վարչապետի խորհրդականին է ներկայացրել Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները
Լիտվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Գալինա Վաշչիկայտեի հետ:
Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում ակտիվացած երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր եռանդ են հաղորդել Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Քննարկում է ծավալվել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները՝ ինչի համատեքստում տիկին Վաշչիկայտեն փոխանցել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու զարգացնել ինչպես Հայաստան-Լիտվա երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունները:
Կարծիքներ