Կկարողանանք բացահայտել այն երեխաներին, որոնք ընդգրկված չեն որևէ կրթական հաստատությունում. Ժաննա Անդրեասյան

Կկարողանանք բացահայտել այն երեխաներին, որոնք ընդգրկված չեն որևէ կրթական հաստատությունում. Ժաննա Անդրեասյան

Փետրվարի 11-ին կառավարությունը հաստատեց երեխաների կրթության ապահովման համար մի կարևոր փաստաթուղթ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
 

«Դրա շնորհիվ կկարողանանք բացահայտել այն երեխաներին, որոնք ընդգրկված չեն որևէ կրթական հաստատությունում, տարբեր գերատեսչությունների կողմից անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։
 

Կկարողանանք նաև մշտադիտարկել այն բոլոր դեպքերը, երբ երեխաները, չնայած ֆորմալ ընդգրկված են դպրոցում, բայց փաստացի դուրս են մնում կրթությունից՝ հաճախակի բացակայելով, տնային ուսուցման ձևակերպման և փաստացի ուսուցում չստանալու և այլ հիմքերով։
 

Գործիքն աշխատելու է ծրագրային ապահովմամբ, ինքնաշխատ եղանակով, հիմնվելով միջգերատեսչական համագործակցության վրա»,- գրել է Անդրեասյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում