Կապառոսը հանդիպել է արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այցելել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, շփվել հաստատությունում բուժվող երեխաների հետ:
«Հաճելի է, որ կարող ենք օգնություն ցույց տալ հիվանդ երեխաներին և մեծահասակներին: Մենք բաց ենք համագործակցության համար: Երեխաները շատ լավն են, ուրախ ենք, որ մեր դրական և լավատեսական գաղափարները կարողացանք փոխանցել նրանց»,- նշել է Կապառոսը:
Մանրամասները՝ ՀՖՖ տեսանյութում:
Կարծիքներ