Թուրքիայում միայն հոկտեմբերին 58 լրագրող է դատարանի առջև կանգնել

Թուրքիայում միայն հոկտեմբերին 58 լրագրող է դատարանի առջև կանգնել

Թուրքիայում «Լրագրողների ասոցիացիան» հրապարակել է «Լրատվության գինը» ամենամսյա զեկույցը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ միայն հոկտեմբերին Թուրքիայի 9 քաղաքում շուրջ 34 դատական նիստ է կայացել, և առնվազն 58 լրագրող ու լրատվամիջոցի ներկայացուցիչ է կանգնել դատարանի առաջ։ Նրանց նկատմամբ պահանջվել է սահմանել ընդհանուր  272 տարի 6 ամսից մինչև 869 տարի 6 ամիս ազատազրկում, այդ թվում 1 լրագրողի նկատմամբ՝ ցմահ ազատազրկում։

Լրագրողներից 27-ը մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու», 11-ը՝ «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու», 7-ը՝ «հավաքների և ակցիաների վերաբերյալ օրենքին ընդդիմանալու», իսկ 4-ը՝ «հանրապետության նախագահին վիրավորվելու մեջ»։

Լրագրողներից 3-ը դատապարտվել են 2 տարի 5 ամիս ազատազրկման։ Նրանք ստիպված կլինեն վճարել 16.660 թուրքական լիրայի չափով դրամական տուգանք։

Զեկույցի տվյալներով՝ հոկտեմբերին հարձակման է ենթարկվել 4 լրագրող։ Նրանց հասցեին սպառնալիքներ են հնչել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում