Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս»-ում

Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս»-ում

Թենիսի աշխարհի 3-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեծ սաղավարտ»-ի տարվա հերթական մրցաշարի` «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Նովակ Ջոկովիչը  մրցեց աշխարհի 114-րդ ռակետ, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Կովարևիչի հետ և 2,5 ժամ մրցապայքարից հետո հաղթեց երեք սեթերից հետո` 6:3, 6:2, 7:6 հաշվով:

Ֆրանսիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որն անցկացվում է հողածածկույթի վրա: 

Ֆրանսիացի հայտնի օդաչու Ռոլան Գարոսի անունը կրող մրցաշարի առաջին մեկնարկը տրվել է 1891 թվականին:

Փարիզում կայացող մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 49 միլիոն եվրո: 

«Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Իգա Սվենտեկը: Այս տարի կանանց եւ տղամարդկանց մենախաղերից յուրաքանչյուրին մասնակցում են 128-ական թենիսիստ: Մենախաղերի եզրափակիչները կկայանան հունիսի 10-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում