Երևանում վթարի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող նոր ավտոբուսը

Երևանում վթարի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող նոր ավտոբուսը

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը դիմային հատվածում վթարի է ենթարկվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  վարորդը սպասում է, որպեսզի վթարի վայր ժամանեն ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք վթարի հետևանքով տուժածներ կան, և տեղի ունեցածը ինքնավթա՞ր է, թե՞ բախում:

Կայքի տեղեկություններով՝ վթարված ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է 23 համարի երթուղին, իսկ այդ ավտոբուսները նոր են ներմուծվել Երևան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում