Բրյունետը 2-րդ համարի ներքո կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում

Բրյունետը 2-րդ համարի ներքո կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր «Future Lover» երգը կկատարի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 2-րդ համարի ներքո։ Այս մասին քիչ առաջ հայտարարվեց «Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական ալիքով։

Երկրորդ կիսաեզրիափակիչ փուլը կբացի Դանիայի ներկայացուցիչը: Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհի Իրու Խեչանովին ելույթ կունենա 11-րդ համարի ներքո։

Երկրորդ կիսաեզրափակիչը հետևյալ դասավորությունն ունի՝ Դանիա, Հայաստան, Ռումինիա, Էստոնիա, Բելգիա, Կիպրոս, Իսլանդիա, Հունաստան, Լեհաստան, Սլովենիա, Վրաստան, Սան Մարինո, Ավստրիա, Ալբանիա, Լիտվա,  Ավստրալիա, Իսպանիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում