ԱՄՆ-ը հայտարարել է Իրաքում և Սիրիայում 40 գրոհայինների ոչնչացման մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Իրաքում և Սիրիայում 40 գրոհայինների ոչնչացման մասին

Ամերիկյան զորքերը Իրաքի և Սիրիայի տարածքներում հարվածների ժամանակ ոչնչացրել են 40 գրոհայինների, որոնց թվում Իրանի քաղաքացիներ չկան։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարեց Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

Նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները «կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»՝ պաշտպանելու իր քաղաքացիներին և «չի վարանի պատասխանատվության ենթարկել» բոլորին, ովքեր ներգրավված են ամերիկյան զորքերի վրա հարձակումների մեջ։

«Մենք ապացույցներ չունենք, որ հարվածների հետևանքով իրանցիներ են զոհվել»,- հավելել է ՊՆ խոսնակը։ «Մենք Իրաքին ծանուցել ենք հարվածներից անմիջապես հետո»,- ասել է Ռայդերը՝ հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնելուց։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում