Իտալացի ֆերմերները բողոքի ակցիա են սկսել Հռոմի մերձակայքում
Իտալացի ֆերմերները բողոքի ակցիայի շրջանակներում ավելի քան 100 տրակտորներով հավաքվել են Հռոմի մերձակա կայանատեղիներից մեկում, որտեղ նաև վրաններ են տեղադրել:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, մանրամասնելով, որ ոստիկանության տվյալներով՝ մոտ 130 տրակտոր է ժամանել հիմնականում Տոսկանայից, Լացիոյի մետրոպոլիայի հյուսիսային շրջաններից և Ումբրիական լեռներից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆերմերները սպասում են Հռոմի իշխանությունների թույլտվությանը քաղաքի հրապարակներից մեկում ցույց կազմակերպելու համար, որին կմասնակցի մոտ 10 գյուղտեխնիկա և 1,5 հազար մարդ։
Բողոքող ֆերմերների վերջնական նպատակը կառավարության հետ հանդիպումն է։
Նրանք պահանջում են գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումներ, հարկերի կրճատում և վառելիքի սուբսիդավորման ներդրում:
Կարծիքներ