«Ֆիորենտինան» հետաքրքրված է «Ուդինեզեի» ֆուտբոլիստով

«Ֆիորենտինան» հետաքրքրված է «Ուդինեզեի» ֆուտբոլիստով

Իտալական «Ֆիորենտինան» մտադիր է վարձակալել «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլին, տեղեկացնում է Football Italia-ն:

Ֆլորենցիան ներկայացնող ակումբի գլխավոր մրցակիցը «Ինտերն» է, որը պատրաստ է արգենտինացու համար 20 միլիոն եվրո վճարել:

Հավելենք, որ «Միլանը» նույնպես ցանկանում է ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 34 հանդիպման ու դարձել ՝ 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում