Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայից գրոհայինների ևս մեկ խմբի ներթափանցման մասին տեղեկատվություն են ստացել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ահազանգ են ստացել ուկրաինական հատուկ ծառայությունների ևս մեկ գրոհայինների խմբի՝ հարավից ներթափանցման մասին, բայց կասկածներ են ունեցել տեղեկատվության հավաստիության հարցում, հաղորդում է РИА Новости-ն:
«Ուկրաինացիները մեզ նախազգուշացրել են, որ հարավային սահմանով ևս մեկ խումբ է ներթափանցել: Մենք այժմ ողջ երկրով նրանց ենք փնտրում: Ես, ճիշտ է, այդքան էլ չեմ հավատում, որ 30 մարդ գաղտնի անցել է սահմանը, որովհետև արդեն իսկ դա նկատած կլինեինք, եթե, իհարկե, նրանք Ռուսաստան կամ ետ՝ Ուկրաինա չեն գնացել»,- հայտարարել է Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Freenews-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: Ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով:
Զինյալները, սակայն, հարցաքննության ժամանակ հայտնել են, որ իրենց վերջնակետը ոչ թե Մինսկն է եղել, այլ Մինսկից Ստամբուլով Լատինական Ամերիկայի երկրներից մեկում հայտնվելը:
Կարծիքներ