Պուտինն ընդունել է 2022-ի երկրորդ կեսին Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը

Պուտինն ընդունել է 2022-ի երկրորդ կեսին Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված, Հայաստան այցելելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունում: 

«Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վստահություն հայտնեցին, որ Մոսկվայում կայացած արդյունավետ բանակցությունները կնպաստեն հայ-ռուսաստանյան բազմապլանային առանձնաշնորհյալ դաշնակցության հետագա ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Վլադմիր Պուտինի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաստատեց ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված Երևան այցելելու իր հրավերը՝ 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված: Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց»,- ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում