Իրանը վճռականորեն կպատասխանի ԱՄՆ-ին․ Խամենեի

Թեհրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ը սխալվի, Իրանը վճռականորեն կպատասխանի, և ԱՄՆ-ն ավելի մեծ վնաս կկրի, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։
«Այն, որ ԱՄՆ նախագահը հայտարարում է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին և հրավիրում է նրանց բանակցությունների, դա համաշխարհային հասարակական կարծիքի խաբեություն է։ Սա, իհարկե, նշանակում է, որ մենք դեմ չենք բանակցություններին և, ի վերջո, խաղաղության հաստատմանը, բայց Իրանը պատրաստ չէ դա անել։
Ինչո՞ւ Իրանը պատրաստ չէ բանակցել։ Դուք (ԱՄՆ – խմբ.) նայեք ինքներդ ձեզ: Մի քանի տարի նստել ու բանակցել ենք։ Եվ այդ նույն մարդը վերցրեց ստորագրված, ավարտված, բանակցված պայմանագիրը, պատռեց ու դեն նետեց։ Ինչպե՞ս կարող ենք բանակցել, եթե գիտենք, որ դա չի ստացվի»,- ասել է նա
Կարծիքներ