Աթենքում հայտնել են, որ թուրքական ռազմական ինքնաթիռները 400 անգամ անցել են Հունաստանի տարածքով
Թուրքիայի ռազմական ինքնաթիռները 400 անգամ անցել են Հունաստանի տարածքով, ինչն անթույլատրելի է իրավական տեսանկյունից։ Այս մասին հայտարարել Է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Անկարայում իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նախարարների ելույթները, որոնք վերածվել են փոխադարձ մեղադրանքների շարքի, ուղիղ եթերում հեռարձակել է հունական ERT-1 հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հունաստանի արտգործնախարարն իր գործընկերոջն ուղղակիորեն հարցրել է Էգեյան ծովում թուրքական սադրանքների մասին, ինչպես նաև պատասխանել Է Չավուշօղլուի հայտարարությանը՝ Հունաստանի Թրակիա մարզում թուրքական փոքրամասնության մասին, որը Աթենքում անվանում են մահմեդական փոքրամասնություն։
Կարծիքներ