Թուրքիայում 24 ժամվա ընթացքում ռեկորդային թվով մարդ է մահացել կորոնավիրուսից
Թուրքիայում մեկ օրում 297 մարդ է մահացել կորոնավիրուսից, ինչը հերթական ռեկորդն է համաճարակի սկզբից ի վեր: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով առողջապահության նախարարության տվյալներին:
Հիվանդացության օրական աճը կրկին գերազանցել է 60 հազարը:
«Այսօր հայտնաբերվել է COVID-19-ի 61.400 նոր դեպք, հոսպիտալացվել է 2845 հիվանդ: Մահացել է 297 մարդ»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Թուրքիայում համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 4.086.957 մարդ, նրանցից 35.031-ը մահացել են: Ներկայումս ծանր վիճակում է գտնվում ավելի քան երեք հազար հիվանդ:
Կարծիքներ