Վրաստանում կորոնավիրուսով վարակման 365 նոր դեպք է գրանցվել
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 365-ով, մահացել է 9 մարդ:
Անցած օրվա ընթացքում վրացի մասնագետները կորոնավիրուսի ախտորոշման 17188 թեստ են անցկացրել, որից 9866-ը` արագ, 7.322-ը` ՊՇՌ:
Ըստ StopCov պաշտոնական կայքի` երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 267 311 դեպք:
Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 539 մարդ լքել է քովիդ կլինիկաները, համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 260 266 հիվանդ, մահացել է ընդհանուր 3 399 մարդ:
Ներկայումս 252 մարդ գտնվում է կարանտինում, հիվանդանոցներում` 1 869 մարդ, իսկ քովիդ հյուրանոցներում` 248 մարդ:
Կարծիքներ