Երկրաշարժից Ֆրանսիայում մի քանի շենք է փլուզվել

Երկրաշարժից Ֆրանսիայում մի քանի շենք է փլուզվել

Ֆրանսիայի արևմուտքում նախորդ գիշեր տեղի ժամանակով 18:38-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Սուրջերս կոմունայից 14 կիլոմետր հյուսիս։ Որոշ ժամանակ անց նշված տարածքում 3,1 և 4,4 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են գրանցվել,  տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Երկրաշարժի հետևանքով առնվազն մեկ մարդ տուժել է, բազմաթիվ շենքեր լրջորեն վնասվել են։ Փրկարարներն օգնել են թեթև վնասվածք ստացած քաղաքացուն։

 

Որոշ համայնքներում շենքերի զգալի վնասներ են գրանցվել։ Ծովափնյա Շարանտի դեպարտամենտի Կուրսոն քաղաքում եկեղեցին զգալիորեն վնասվել է։ Իսկ Արսե կոմունայում փլուզվել է տաճարի աշտարակների մի մասը։ Լա Լեն կոմունայում զգալիորեն վնասվել է եկեղեցու աշտարակը, տասնյակ տներ պատերի ճաքերի պատճառով ճանաչվել են վթարային։

Բուն Շարանտիում ավելի քան հազար մարդ վնասված էլեկտրահաղորդման գծերի պատճառով մնացել է առանց էլեկտրականության։

Ֆրանսիայում 5 մագնիտուդից բարձր երկրաշարժ վերջին անգամ գրանցվել է 2019 թվականին, իսկ կոնկրետ Շարանտիում՝ 1972 թվականին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում