Սկսվել է վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը
Այսօրվանից սկսվել է պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Տարբեր մասնագետներից բաղկացած խմբերն այցելում են շահառուների բնակարաններ, տեղում ճշտում պրոթեզի տեսակի, ֆունկցիոնալության մանրամասները։ Նպատակն է անձի մասնագիտական վերականգնման, բնակարանի, հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ տրամադրել եզրակացություն։
Կարծիքներ