Bloomberg-ը գնահատել է Իվանիշվիլիի կարողությունը

Bloomberg-ը գնահատել է Իվանիշվիլիի կարողությունը

Վրաստանի ամենահարուստ մարդու՝ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը գնահատվում է 5,67 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Վրաստան» գործակալությունը՝ ներկայացնելով Bloomberg-ի տվյալները:

Bloomberg Billionaires Index վարկանշային աղյուսակում Իվանիշվիլին զբաղեցնում է 458-րդ տեղը: Նշվում է, որ անցյալ տարի Իվանիշվիլիի կարողությունը չի փոխվել, մինչդեռ հունվարին այն նվազել է 25 մլն դոլարով:

Գործակալության տվյալներով՝ գործարարի միջոցները ներդրվել են տարբեր ոլորտներում աշխատող ընկերություններում:  

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախքան քաղաքականությունից հեռանալը, «Վրացական երազանք» իշխող կուսակցության  հիմնադիրն իր կարողության մեծ մասը փոխանցել է իր բարեգործական հիմնադրամի հաշվին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում