Մեղավոր եմ զգում կովիդի պատճառով բժիշկներ «զբաղեցնելու համար». դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանը դուրս գրվեց
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանը քիչ առաջ դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնից:
«Չեմ ուզում նշել առողջական խնդիրներիս մասին, միայն կասեմ, որ կորոնավիրուսի պատճառով 28 օր հիվանդանոցում եմ եղել, անցել եմ հնարավոր բոլոր փուլերով` վերակենդանացումից մինչև ապաքինում: Հիմա իմ ոտքով տուն եմ գնում, բժիշկնրին շնորհակալություն և երախտիքի խոսքեր»,-նշեց պրոֆեսորը` հավելելով, որ մի տեսակ մեղավոր է զգում կորոնավիրուսի պատճառով բժիշկներ «զբաղեցնելու համար», որոնց օգնության կարիքն այս պահին պատերազմում առավել առաջնային է:
Նա հորդորեց հետևել վիրուսից պաշտպանվելու ցուցումներին, որն այժմ հայրենասիրութուն է թիկունքի կողմից:
Կարծիքներ