Բայանդուր գյուղում սուբվենցիոն ծրագրով 4000 մետր քառակուսի ճանապարհահատվածի ասֆալտապատումն ավարտվել է

Բայանդուր գյուղում սուբվենցիոն ծրագրով 4000 մետր քառակուսի ճանապարհահատվածի ասֆալտապատումն ավարտվել է

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Բայանդուր համայնքի կենտրոնական մուտքի 8-րդ փողոցի 320 մ երկարությամբ և 12,5 մ լայնությամբ, ընդհանուրը՝ 4000 մետր քառակուսի հատված ասֆալտապատվել է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 36 մլն 730 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմել է 45 տոկոս, 55 տոկոս համաֆինանսավորումն էլ հատկացվել է համայնքային բյուջեից։

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ն։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում