Ռուսաստանում ավելի քան 28,6 մլն մարդ Է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Ռուսաստանի տարածաշրջաններում կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերը տարբեր են, ընդամենն այժմ պատվաստված Է ավելի քան 28,6 միլիոն ռուսաստանցի, հուլիսի 13-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի տեղակալ Ելենա Եժլովան:
«Այժմ պատվաստված Է ավելի քան 28,6 միլիոն մարդ, տարածաշրջաններում տեմպերը տարբեր են, մենք ունենք թե վերջապահներ եւ թե՛ առաջատարներ»,- ասել Է նա «Առողջ ազգերը Ռուսաստանի բարգավաճման հիմքն են» համառուսաստանյան համաժողովում: Եժլովայի խոսքով՝ առանց կոլեկտիվ իմունիտետի ստեղծման «ոչինչ հնարավոր չԷ» կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում:
18 տարեկանից բարձր չափահաս բնակչության զանգվածային պատվաստումը Ռուսաստանի տարածաշրջաններում սկսվել Է հունվարի 18-ին: Ընդամենը Ռուսատանում այսօրվա դրությամբ գրանցված են չորս պատվաստանյութեր՝ «Սպուտնիկ V»-ն, «Էպիվակկորոնան», «Կովիակը» եւ «Սպունիկ Լայթը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ